Մատչելիության հղումներ

Ասյօր սկսվելու է «Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակիչը


Կիսաեզրափակիչում Անդրեն հանդես է գալու առաջին համարի տակ եւ եթե հավաքի համապատասխան միավորներ, հնարավորություն կունենա դուրս գալ եզրափակիչ: Եզրափակիչ դուրս գալու համար նրա հետ մրցում են եւս 22 երկրների կատարողներ: Մասնակիցներից միայն 10-ը կանցնեն եզրափակիչ փուլ:

Այն տեղի կունենա մայիսի 20-ին, եւ կիսաեզրափակիչը հաղթահարած 10 մասնակիցներին կմիանան 4 հիմնադիր երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի մասնակիցները, ինչպես նաեւ կատարողներ նախորդ տարի լավագույն տասնյակում տեղեր զբաղեցրած երկրներից:

«Եվրատեսիլ»-ը անց է կացվում 1956 թվականից: Եթե Անդրեն հաղթահարի կիսաեզրափակիչը, եզրափակիչում հանդես կգա 11-րդ համարով:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG