Մատչելիության հղումներ

logo-print

Միջազգային գիտաժողով՝ Երեւանում


Երեւանում այսօր մեկնարկեց «Կովկասն առանց ահաբչեկության. քաղաքակրթությունների երկխոսությունը կովկասյան խաչմերուկում» թեմայով միջազգային երկօրյա գիտաժողովը: իտաժողովին, որը կազմակերպել են Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ «Քաղաքակրթությունների երկխոսություն» ազգային կենտրոնը, մասնակցում են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները:

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մեկնաբանությամբ՝ «Հարավային Կովկասում խաղաղության եւ «ստատուս-քվո»-ի պահպանման միակ կողմնակիցը Հայաստանն է»:

Զատուլինի տեսակետը չի կիսում քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, ըստ որի, Հայաստանը չի կարող գոհ լինել «ստատուս-քվո»-ից, քանի դեռ «սառը պատերազմի» մեջ է Թուրքիայի հետ, «տաք պատերազմի»՝ Ադրբեջանի, իսկ Իրանը գտնվում է ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից հարձակման վտանգի տակ:

«Ռուսաստանը շատ պասիվ դիրք է գրավում, դիվանագիտությունը շատ թույլ է, հատկապես` հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում», - կարծում է Միհրանյանը:

Թուրքիայի Էրչիեսի համալսարանի պրոֆեսոր Մեհմեթ Հուլագուն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Հայաստանը եւ Թուրքիան «միջնորդավորված երկխոսություն են փորձում սկսել, ինչը սխալ է»:

«Քննարկումները պետք է սկսել ոչ թե հիմնական խնդրի՝ հայերի ջարդի հարցից, այլ, ասենք, Հայաստանում Թուրքիայի դեսպանություն հիմնելու կամ սահմանները վերաբացելու հարցերից», - ասաց Մեհմեթ Հուլագուն:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG