Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Պետդուման մտադիր է արգելել պատգամավորներին փոխել կուսակցությունը


Ռուսաստանի Պետական դուման այսօր քննարկեց ու առաջին ընթերցմամբ ընդունեց կուսակցությունը փոխելու դեպքում պատգամավորին մանդատից զրկելու մասին օրինագիծը:

«Պետդումայի պատգամավորը կարող է լինել միայն այն կուսակցության անդամ, որի կողմից գրանցվել է թեկնածուների ցուցակում, այլապես նա վաղաժամ կզրկվի պատգամավորական մանդատից: Մանդատը հնարավոր է պահպանել միայն խմբակցության անկուսակցական անդամ մնալու դեպքում», - ասվում է օրինագծում:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Պետական դումայի խոսնակ Բորիս Գրիզլովն ասել է, որ Դուման պատրաստվում է նոր իրավիճակին` 2007 թվականից բոլոր 450 պատգամավորները ընտրվելու են բացառապես կուսակցական ցուցակներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG