Մատչելիության հղումներ

logo-print

Ահաբեկչություն՝ Թուրքիայի Պետական խորհրդում


Մեկ մարդ սպանվել եւ 5-ը վիրավորվել են չորեքշաբթի օրը Անկարայում Թուրքիայի Պետական խորհրդի (բարձրագույն վճռաբեկ ատյանի) շենքում անհայտ անձի կողմից արձակված կրակոցների արդյունքում:

«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, հանցագործը մուտք է գործել Պետական խորհրդի նիստերի դահլիճ եւ, «Ալլահ աքբար» վանկարկելով, ատրճանակից գնդակահարել այնտեղ գտնվող դատավորին եւ վիրավորել եւս 5 մարդու: Հանցագործը բռնվել է:

Հաղորդվում է, որ սպանված դատավոր Մուսթաֆա Բիրդենը Թուրքիայում հայտնի է նրանով, որ ստորագրել է պետական հիմնարկներում մահմեդական գլխաշոր կրելն արգելող որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG