Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը մեկնում է Ֆրանսիա եւ Ամերիկա


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը վաղը մեկնում է Ստրասբուրգ, որտեղ մասնակցելու է Եվրախորհրդի արտգործնախարարների կոմիտեի նստաշրջանին:

Ինչպես հաղորդում է արտգործնախարարության մամլո ծառայությունը, հինգշաբթի օրը Վարդան Օսկանյանը ոչ պաշտոնական հանդիպում կունենա Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հետ: Այդ հանդիպման ընթացքում, որին մասնակցելու է նաեւ Ֆինլանդիայի նախկին նախագահ, Կոսովոյի ապագա կարգավիճակի հարցով ՄԱԿ-֊ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Մարտի Ահտիսաարին, քննարկվելու է Կոսովոյի ապագա կարգավիճակը:

Ստրասբուրգում Վարդան Օսկանյանը կհանդիպի իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ: Նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովն ասել էր. - «Համանախագահները Ստրասբուրգում ակնկալում են Երեւանի եւ Բաքվի արձագանքը ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեի վերջին այցի ընթացքում ներկայացված առաջարկների կապակցությամբ»:

Ուրբաթ օրը Վարդան Օսկանյանը կմեկնի ԱՄՆ եւ Կանադա, որտեղ կհանդիպի Լոս Անջելեսի, Բոստոնի եւ Օտտավայի հայ համայնքների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG