Մատչելիության հղումներ

Իսրայելի խորհրդարանի պատգամավոր Իոսիֆ Շագալը երեքշաբթի օրը Բաքվում հայտարարել է, թե Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ իսրայելական կողմը առաջարկ է ներկայացրել՝ Աշքելոն քաղաքից կառուցել նոր խողովակաշար, որը կմիացվի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարին:

«Այդ խողովակաշարի միջոցով հնարավոր կլինի տեղափոխել Բաքվի նավթը Աշքելոն, այնտեղից՝ Հնդկաստան եւ Հեռավոր Արեւելք: Դա շահավետ է նաեւ տնտեսական տեսանկյունից», - ըստ «Ռեգնում»-ի, ասել է Շագալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG