Մատչելիության հղումներ

«Մենք ուզում ենք ստեղագործել սարյանական շնչով»


Մի քանի առավել ակտիվ ուսանողներ ստորագրահավաք են կազմակերպել, որպեսզի իրենց չտեղափոխեն ավանդական մշակույթի տնից: «Թող մեր շենքը վերակառուցեն, վերանորոգեն, բայց նոր շենք չտեղափոխեն: Եթե տեղափոխեն՝ քաղաքի գույնը կփոխի: Ստեղծագործելուց մենք զգում ենք, որ արվեսանոցում ենք, դրանից ոգեւորվում ենք», - ասում են ուսանողները:

Ուսանողների ստորագրահավաքի մասին տեղյակ չէր տնօրենը եւ տնօրենի տեղակալը: Ընդհակառակը, ուսումնարանի տնօրեն Սամվել Պետրոսյանն ասում է, որ իրենց միայն գնալը կփրկի: Ուսանողները, ըստ նրա, չեն հասկանում խնդրի լրջությունը. «Չար բան են անում, չեն հասկանում իրենց լավը, ուզում են մնանք գերեզմանոց սարքենք ես շենքում: Ամբողջը փլվում է արդեն: Իմ մազերը սպիտակել են էս շենքում: Բայց նրանից, որ ջանք չեմ խնայել նոր շինություն գտնելու համար», - նշում է Պետրոսյանը:

Թերլեմեզյանի անվան ուսումնարանի շենքը վթարային է, իրենք բազմիցս փորձել են տեղափոխվել, բազմաթիվ տարբերակներ են եղել, բայց միչեւ հիմա կառավարությունը կարգին շենք չէր տրամադրում: Օրինակ՝ տալիս էին մանկապարտեզի տարածք կամ որեւէ անհարմար շինություն: Փոխտնօրեն Միքայել Մկրտումյանն ասում է, որ իրենց հատուկ բարձրությամբ շենք է պետք, քանի որ կան հատուկ բարձր կտավներ, որոնք չեն տեղավորվում ցածր առաստաղով տարածքներում:

Ուսումնարանի ղեկավարների կարծիքով, հիմա տեղափոխվելու լավ հնարավորություն է ստեղծվել: 1961թվականից շենքի խնդիրը բարձրացվել է, բայց կառավարությունը անընդհատ հետաձգել է դրա լուծումը: Փոխտնօրենի խոսքով, իրենք շատ են չարչարվել՝ նոր տարածք գտնելու համար: Եվ վերջապես գտել են Արշակունյաց 39 հասցեում տեղակայված 4-հարկանի շենքը: Իսկ թե ուսանողները ինչից են դժգոհում՝ հետո կպարզվի:


Քրիստինե Աղալարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG