Մատչելիության հղումներ

«Մեկ կադր, մեկ րոպե» կինոփառատոն՝ ՆՓԱԿ-ում


«Մեկ կադր, մեկ րոպե»-ն փառատոն է մեկ կադրի եւ մեկ րոպեի մասին, մեկ կադրի եւ մեկ րոպեի միջոցով», - ասում է փառատոնի կազմակերպիչ, Նորարար փորձարարական արվեստի կենտրոնի կինոյի, թատրոնի եւ վիդեոյի բաժնի տնօրեն Գագիկ Ղազարեն:

Մայիսի 17-18-ը Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում անցկացվող փառատոնի կազմակերպիչները ձգտում են մեր երկրում ձեւավորել մի մթնոլորտ, որը դուրս է կինոյի կարծրատիպերից, որը հնարավորություն է տալիս ազատ խոսել կինոյի մասին, վերլուծել ու դատել այն:

Փառատոնի հիմնաքարը ֆիլմերի ցուցադրմանը հաջորդող քննարկումն է: «Պատահել է՝ իր մեկ րոպեին հեղինակը սպասել է մեկ տարի, փնտրել է 525600 րոպեներում, որպեսզի հետո դիտողի հետ երկխոսություն ձեւավորի, ձայն տա իր եւ դիտողի միջեւ համր կինոյին», - ասում է Գագիկ Ղազարեն:

Փառատոնը, որը կրում է «Կինո առանց ժապավենի» խորագիրը, ազատություն է տալիս հեղինակներին ընտրել կինո նկարելու բոլոր հնարավոր միջոցները եւ չի սահմանափակվում տեսաժապավենով:

Փառատոնը թվով արդեն չորրորդն է, եվ այս տարի իր շուրջն է հավաքել 35 երիտասարդ մասնակիցների Հայաստանի տարբեր վայրերից՝ այդ թվում Գյումրիից, Կապանից, Մասիսից: Մասնակիցների թվում կան նաեւ իրանահայ երիտասարդներ:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG