Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ռազմա-օդային ուժերի գլխավոր հրամանատար Վլադիմիր Միխայլովը գտնում է, որ մայիսի 3-ին Սոչիում «Արմավիա» ընկերության A320 ինքնաթիռի վթարի պատճառն այն է, որ օդաչուները հաշվի չեն առել եղանակային վատ պայմանները:

«Միանգամայն հստակ է, որ օդաչուները հաշվի չառան եղանակը, քանի որ պատճառը եղանական էր», - ըստ «Նովոստի» գործակալության, հայտարարել է Միխայլովը:

Նրա խոսքերով, ինքնաթիռի «սեւ արկղեր»-ը բարձրացնելու հետ կապված ծախսերը արդարացված չեն. - «Դե, կհանենք մենք դրանք, եւ միեւնույն է կհամոզվենք, որ պատճատը եղանակն էր»:

Ռուսաստանի ռազմաեւօդային ուժերի գլխավոր հրամանատարի կարծիքով՝ «ինքնաթիռը պետք է վերադառնար Երեւան, երբ լուր ստացվեց Ադլերի շրջակայքում եղանակային վատ պայմանների մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG