Մատչելիության հղումներ

ՕԵԿ-ական փոխնախարարները ազատվել են պաշտոններից


Ինչպես հայտնում է կառավարության մամլո ծառայությունը, Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ, Արայիկ Գրիգորյանը երեկ ազատվել է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից:

Անդրանիկ Մարգարյանի մեկ այլ որոշմամբ Արծրունի Աղաջանյանն ազատվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից:

«Օրինաց երկիր» կուսակցության կողմից առաջադրված փոխնախարարները երեկ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էին, թե դեռ անցած շաբաթավերջին են հրաժարականի դիմումներ ներկայացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG