Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Ըստ «Առավոտ»-ի. - «Օրինաց երկիր»-ի՝ կոալիցիայից դուրս գալուն պես իրականում վերացավ նաեւ քաղաքական կոալիցիան, քանի որ նույն կոալիցիոն հուշագրի 8-րդ կետում սեւով գրված է. «Այն կարող է վաղաժամկետ դադարեցվել՝ ա/ սկսզունքային անհամաձայնության առկայության դեպքում կոալիցիայի կողմերից մեկի դուրս գալու դեպքում, բ/ կոալիցիայի բոլոր ուժերի կողմերի միջեւ կայացած համաձայնությամբ»: Տվյալ դեպքում «ա» կետում նշված բոլոր պայմաններն այսօր առկա են»: Թերթի գնահատմամբ՝ «Հետեւաբար, կոալիցիան դադարում է գոյությունը հենց այդ պահից, եւ պարզապես անհասկանալի է, թե ի՞նչ սկզբունքով են ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն պատրաստվում իրար մեջ կիսել ըստ հուշագրի ՕԵԿ-ին հանձնված պաշտոնները»:

«Իրավունք»-ի հարցազրույցում խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ասես, հակադարձում է. - «Դաշինքը մնում է նույն ձեւաչափով՝ առանց «Օրինաց երկիր»-ի՝ նույն համաձայնությունների շրջանակում, բայց փոխհամաձայնությունների դաշտը մեծանում է, եւ եղած լծակները կստանան նաեւ մյուսները՝ «Ժողպատգամավորը», ՄԱԿ-ը…»:

«Չորրորդ իշխանություն» թերթի մատուցմամբ. - «Ռոբերտ Քոչարյանը, իհարկե, գիտակցում է, որ իր ապագայի համար վտանգավոր է ոչ միայն 2007-ի ընտրություններում ընդդիմության հաղթանակը, այլեւ ՀՀԿ-Սերժ տանդեմի լիակատար հաղթանակը: Եվ որպեսզի այս տանդեմը հանկարծ նախատեսվածից ավելի շատ ձայներ չհավաքի, միաժամանակ երկու քայլ է կատարվում. Արթուր Բաղդասարյանը «գործուղվում է» ընդդիմություն, իսկ Սամվել Բաբայանի «փի-առը» աշխուժանում է»:

«Դեռ դժվար է ասել», - մտորում է «Տարեգիր»-ը, - «Արթուր Բաղդասարյանը ինքնակա՞մ եւ ինքնուրու՞յն գնաց այս քայլին, թե՞, այնուամենայնիվ, սա ինչ-որ պայմանավորվածության հետեւանք է՝ ընդդիմադիր դիրքերից նախագահի աթոռի վրա գրոհելու մարտավարությամբ, որը կարող է մշակված լինել Քոչարյանի հետ համատեղ»:

«Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ասում է. - «Խորհրդարանական ճգնաժամը, անշուշտ, որոշ աշխուժություն կմտցնի քաղաքական կյանքում, բայց մի շաբաթից, լավագույն դեպքում երկու շաբաթից ամեն ինչ իր տեղը կընկնի։»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG