Մատչելիության հղումներ

Արա Աբրահամյան. «Բացասական է, որ կուսակցությունը կարող է քանդվել մեկ օրում»


«Եթե մի կուսակցություն կարող է մեկ օրում քանդվել, դա բացասական է»,֊ - կարծիք հայտնեց այսօր Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, մեկնաբանելով «Օրինաց երկիր» կուսակցության շուրջ վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները:

«Բացասական եմ գնահատում վերջին քաղաքական զարգացումները Հայաստանում, բայց հարգում եմ բոլորի ընդունած որոշումները»,֊ - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արա Աբրահամյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի հայերի միությունը պատրաստվում է որեւէ կերպ մասնակցել Հայաստանում կայանալիք ընտրություններին, Արա Աբրահամյանը ասաց. - «Իհարկե, մասնակցելու ենք ընտրական գործընթացներին, քանզի Ռուսաստանում ապրում է կես միլիոն Հայաստանի քաղաքացի: Ուզում ենք այնպիսի պայմաններ ստեղծել Հայաստանում, որ մարդիկ վերադառնան»:

Այսօր Երեւանում բացված Համաշխարհային հայկական կոնգրեսի գլխավոր խորհրդի նիստում Արա Աբրահամյանը միաժամանակ փաստեց, որ «Հայաստանի իշխանությունները հաճախ չեն ցանկանում նկատել կոնգրեսի գործունեությունը»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG