Մատչելիության հղումներ

Կուբայի նախագահը խոստացել է հրաժարական տալ, եթե ապացուցվեն իր հարստության մասին լուրերը


Կուբայի նախագահ Ֆիդել Կաստրոն խոստացել է հրաժարական տալ, եթե հաստատվեն «Ֆորբս» հանդեսի պնդումները, թե կոմունիստ առաջնորդը արտասահմանյան բանկերում 900 միլիոն դոլարի հաշիվներ ունի:

Կաստրոն հեռուստատեսությամբ ասել է, որ երբեք անձնական հաշվում գումար չի ունեցել եւ որպես պետության ղեկավար ստանում է ամսական 40 դոլար:

«Ֆորբս» հանդեսը վերջերս պնդել էր, որ Ֆիդել Կաստրոն պետությունների առաջնորդների թվում իր հարստությամբ 7-֊րդն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG