Մատչելիության հղումներ

logo-print

Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի ՆԱՏՕ֊-ի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի մայիսի 26-֊ից 30-֊ը Փարիզում կայանալիք ՆԱՏՕ-֊ի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:

«ՆԱՏՕ-֊ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիեռ Լելուշից նախագահը հրավեր ստացել է, սակայն, ցավոք, չի կարող մասնակցել նիստին, քանի որ այդ օրերի նրա օրակարգը ծանրաբեռնված է: Այդ օրերին սպասվում է ԵԱՀԿ-֊ի Մինսկի խմբի համանախագահների այցը Երեւան, մայիսի 28-֊ին Հանրապետության տոնի հանդիսություններն են», -֊ ասաց Վիկտոր Սողոմոնյանը՝ ժխտական պատասխան տալով այն հարցին, թե արդյո՞ք կարող է դա կապված լինել նաեւ ներքաղաքական ներկա իրավիճակի հետ:

Վերլուծաբանները ենթադրություններ էին արել, որ Փարիզում կարող է կայանալ Քոչարյան-֊Ալիեւ հանդիպում: Ըստ տարբեր աղբյուրների, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ընդունել է Փարիզ այցելելու հրավերը:

Մինսկի խմբի երեք համանախագահները տարածաշրջան են ժամանելու մայիսի 25-ից֊ 30֊-ը ընկած ժամանակահատվածում, սակայն Երեւան ժամանելու կոնկրետ օրը, խոսնակի փոխանցմամբ, առայժմ հայտնի չէ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG