Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասի հետ Եվրամիության «Գործողության ծրագրեր»-ը կարող են հետաձգվել


Եվրամիությունը կարող է հետաձգել Հարավային Կովկասի հետ «Գործողության ծրագրեր»֊-ի հաստատումը՝ այսօր Բրյուսելում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերի հանձնակատար Բենիտա Ֆերերո-֊Վալդները:

«Ազատություն» ռադիոկայանի բրյուսելյան թղթակիցը հաղորդում է, որ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ բանակցությունների նոր փուլ կարող է նշանակվել:

«Բանակցությունների եւս մի փուլ է լինելու: Մենք պետք է տեսնենք, թե Հարավային Կովկասի երկրները ե՞րբ պատրաստ կլինեն դրան, ինչից հետո բանակցությունները կկայանան, եւ, հուսով եմ, մենք համաձայնության կգանք»,֊ - ասել է Ֆերերո֊-Վալդները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG