Մատչելիության հղումներ

Ադրբեջանի խորհրդարանի 10 թափուր տեղերից 5-ը նվաճեց իշխող կուսակցությունը


Շաբաթ օրը Ադրբեջանում կայացած լրացուցիչ ընտրություններում խորհրդարանի 10 թափուր տեղերից 5-ը նվաճեց «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցությունը:

Երեք ընտրատարածքներում հաղթեցին անկախ թեկնածուները, իսկ երկուսում՝ ընդդիմության ներկայացուցիչները: Այսպիսով՝ նոր խորհրդարանում Ադրբեջանի ընդդիմությունը կունենա 10 տեղ:

Ադրբեջանի ընտրություններին հետեւող Եվրախորհրդի դիտորդական խմբի ղեկավար Լեո Պլատվոետը հայտարարել է, որ շաբաթ օրը կայացած ընտրությունները դրականորեն տարբերվում էին նոյեմբերին տեղի ունեցած հիմնական ընտրություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG