Մատչելիության հղումներ

Էնն Դերսի. «Վերադարձը հակամարտության ուժային տարբերակին ողբերգություն կլինի»


Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Էնն Դերսին հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ երկուստեք ընդունելի կարգավորումը տարածաշրջանում կայունության, բարեկեցության եւ խաղաղության բանալին է:

«Վերադարձը հակամարտության ուժային տարբերակին ողբերգություն կլինի», - անցած շաբաթավերջին ԱՄՆ-ի Սենատում իր թեկնածության հաստատմանը նվիրված քննարկումների ժամանակ հայտարարել է Դերսին:

Նա հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը միասին կաշխատեն այդ խնդրի լուծման ուղղությամբ: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աշխատել երկու երկրների հետ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG