Մատչելիության հղումներ

ԵՊՀ-ի հրատարակչությունը լուծարվում է


Միայն վերջերս հրատարակչության տնօրենը տեղեկացել է, որ կառավարությունը հատուկ որոշում է կայացրել՝ լուծարել նմանատիպ կառույցները: «Եթե մեզ լուծարեն կամ կրճատեն, դարձնեն մի փոքրիկ կազմակերպություն համալսարանի կազմում, հրատարակչությունը տարեկան կտպագրի ոչ թե 135, այլ 15 գիրք», - մտահոգվում է Պերճ Ստեփանյանը:

2003 թվականին համալսարանի ռեկտորի ստորագրությամբ միջնորդագիր է ուղարկվել կառավարություն: Կառավարությունը համաձայնություն է տվել, որ համալսարանի համակարգում գործի առանձին, ինքնուրույն հրատարակչություն, սակայն 3 տարի անց այդ որոշումը ուժը կորցրել է:

ԵՊՀ-֊ի հրատարակչությունը Հայաստանում գործող ամենահին հրատարակչությունններից է: Իր 85 տարվա պատմության ընթացքում հրատարակել է միայն գիտա-կրթական, ուսումնական գրականություն: ԵՊՀ֊ի հրատարակչության տպագրական ծախսերի մեծ մասը հոգում է ալուստ յուլբենկյանի անվան հիմնադրամը: Հիմնադրամի աջակցությամբ վերջին 4 տարվա ընթացքում հրատարակչությունը տպագրել է մոտ 50 հայագիտական աշխատանք: «Ավելորդ է ասել, որ Աճառյանից, Մանանդյանից սկսած՝ բոլոր ականավոր գիտնականները իրենց գործերը տպագրել են համալսարանում, որովհետեւ ակադեմիայի հրատարակչությունը ստեղծվել է 43-44 թվականներին, իսկ մինչ այդ լույս է տեսել Աճառյանի «Արմատական բառարանը» ու «Անձնանունների բառարանը»», - փաստում է տնօրենը:

Պերճ Սեփանյանն ասաց, որ նոր ռեկտորի հետ կմտածեն այս հարցի շուրջ՝ ճիշտ լուծում գտնելու եւ հրատարակչության շահերը պաշտպանելու համար: Հակառակ դեպքում՝ համալսարանի հրատարակչությունը եւ տպարանը պատրաստվում են բողոքի:


Քրիստինե Աղալարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG