Մատչելիության հղումներ

Ցանկության դեպքում քննությունը տոն կլինի


Երիտասարդները ընդունելության եւ ընթացիկ քննություններին պատրաստվում են բոլորովին տարբեր կերպ՝ բուհական ընդունելության քննությունները որոշում են երիտասարդի հետագա ճակատագիրը, նրա ապագան, ուստի դրանց ավելի ջանասիրաբար են պատրաստվում:

Հոգեբաններն ասում են, որ այստեղ մեծ է սթրեսային վիճակում հայտնվելու հավանականությունը: Շատերին խուճապի է մատնում այն, որ նրանց հայտնի չեն քննություն ընդունողներն ու նաեւ այն, թե ի՞նչ է իրենց սպասում: Իսկ ընթացիկ քննություններով միայն որոշվում է ուսանողի առաջադիմությունը եւ հաջորդ կուրս տեղափոխվելը:

Երեւանի պետական համալսարանի հեռուստաժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս Նաղաշ Մարտիրոսյանն ասում է, որ կապ չունի, թե քննությունն ինչ նպատակով է անցկացվում: Պետք է գիտելիքների ստուգատես անցկացնել, եւ ուսանողին գնահատել ըստ իր իմացածի, սակայն ընդունելության քննություններին առավել մեծ ուշադրություն պետք է դարձնել: «Ընդունելության քննություններով մենք կանխում ենք տգիտության մուտքը բուհ, այնպես որ այս դեպքում առավել աչալուրջ պետք է լինենք»:


Կարինե Հունանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG