Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան տեխնիկան դուրս է բերվում Վրաստանից


Վրաստանի Ախալքալակի ռուսաստանյան ռազմակայանի տեխնիկայով բեռնված գնացքն այսօր Ծալկայից շարժվեց դեպի Ադրբեջան, որի տարածքով կհասցվի Ռուսաստան:

Ինչպես ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ին հաղորդել է Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի հրամանատարի տեղակալ Վլադիմիր Կուպարաձեն, գնացքը, որն այսօր երեկոյան հասնելու է Ադրբեջան, Ռուսաստան կտեղափոխի 20 տանկ եւ այլ տեխնիկա:

Նա նաեւ հայտնել է, որ առաջին գնացքով սպառազինություն չի տեղափոխվի Հայաստան: «Տեխնիկայի եւ սպառազինության որոշ մասը մենք Գյումրի կտեղափոխենք մեքենաներով, որոնց առաջին շարասյունը Հայաստան կուղեւորվի մայիսի 18֊-ին»:

Նրա վկայությամբ՝ ողջ ծանր սպառազինությունը Ախալքալակից դուրս կբերվի մինչեւ տարեվերջ, իսկ հաջորդ տարի ռազմակայանը կփակվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG