Մատչելիության հղումներ

«Լավ է ուշ, քան երբեք»


Գեւորգ Գյորգիսյանը Երեւանի պետական ճարտարագիտական համալսրանում սովորում է անվճար համակարգում եւ ունի բարձր առաջադիմություն: Բայց ամեն ամիս թոշակ ստանալը հեռավոր երազանք է նրա համար, քանի որ որքանով հիշում է, երբեք թոշակը ժամանակին չի ստացել այս երեք տարիների ընթացքում: «Ես սովորում եմ երրորդ կուրսում: Մեր թոշակները պարբերաբար ուշացնում են, առնվազն մեկ ամիս, եղել է նաեւ , որ ուշացրել են 3 ամիս: Դա մեծ խնդիր է, քանի որ շատ բաներ եմ պլանավորում, այդ թվում նաեւ պարտքեր փակելը»:

Նույնը ասում է նաեւ Երեւանի պետական մանկավարժական համալսարանում սովորող Մերի Վարդանյանը: «Սովորում եմ արդեն 4 տարի եւ չեմ հիշում, որ մի ամիս մեզ ճիշտ ժամանակին թոշակ տան: Իսկ սկզբնական շրջանում ստանում էինք 3 ամիսը մեկ, եւ մեր բախտից էր՝ միանգամից 3 ամսվանը կստանաինք, թե՝ մեկ: Հիմա մի քիչ «նորմալ» է, քանի որ ստանում եմ մի ամիս հետո՝ ապրիլինը՝ մայիսի 26-27-ին»:

Մանկավարժական համալսարանի գլխավոր հաշվապահ Նարինե Աղաջանյանի խոսքերով, սակայն, իրենք իրենց աշխատանքը անթերի են իրականացնում: «Ֆինանսավորվում ենք պետական բյուջեից, ու անկախ նրանից ֆինանսավորվում ենք, թե ոչ ,մենք մեր համալսարանի բյուջեից տալիս ենք գումարները: Օրինակ, ապրիլի թոշակը տալիս ենք ապրիլի վերջերին կամ կեսերին»:

Նարինե Աղաջանյանի խոսքերով, իրենք երբեմն ուշացնում են, բայց դա կախված է լուծարքների հետ: Բայց արդյունքում տուժում են նաեւ այն ուսանողները, ովքեր չունեն լուծարքներ:


Կարինե Իոնեսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG