Մատչելիության հղումներ

logo-print

Ռեջեփ Էրդողան. «Քաղաքականությունում ավելի երկար կապրես, քան ֆուտբոլում»


Հինգշաբթի օրը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում յուրօրինակ ֆուտբոլային հանդիպում է տեղի ունեցել: Եվրամիության ֆուտբոլի հավաքականը մրցել է Եվրամիության անդամության թեկնածու երկրների հավաքականի հետ: 11 ֊մետրանոց հարվածներով ընդհանուր 10 : 7 հաշվով հաղթանակ է տոնել Եվրամիությանը անդամակցելուն հավակնող պետությունների ընտրանին:

2 գոլի հեղինակ է դարձել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Նա մեկ անգամ հաջողության է հասել խաղի հիմնական ժամանակում, եւս մեկ գնդակ խփել է խաղի ավարտից հետո նշանակված 11 ֊մետրանոցներն իրացնելիս: Վարչապետը կատարել է կենտրոնական հարձակվողի պարտականությունները՝ հանդես գալով 9 համարի մարզաշապիկով:

Էրդողանը ժամանակին հանդես է եկել Թուրքիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում:

Խաղից հետո Էրդողանը թուրքական լրատվամիջոցներին հայտնել է, որ «թե ֆուտբոլում, թե քաղաքականությունում հաջողության հասնելու համար լուրջ ջանքեր են պահանջվում, սակայն քաղաքական գործիչների կյանքը ֆուտբոլիստների կյանքից ավելի երկար է»:

Ռեջեփ Էրդողանը իշխանության է եկել 2003 թվականին: Նա բազմիցս նշել է, որ իր առջեւ դրված հիմնական նպատակը Թուրքիայի անդամակցությունն է Եվրամիությանը: Եթե դա հաջողվի, Թուրքիան կդառնա Եվրամիության առաջին մահմեդական երկիրը:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG