Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր»-ի պաշտոնները կբաշխվեն դաշնակցականների եւ հանրապետականների միջեւ


Կոալիցիան իր այսօրվա նիստում որոշեց, որ «Օրինաց երկիր»֊-ը, դուրս գալով կոալիցիայի կազմից, կհրաժարվի կոալիցիոն հուշագրով իրեն վերապահված պաշտոններից: Դրանք կբաժանվեն կոալիցիայի մաս կազմող երկու կուսակցությունների՝ Դաշնակցության եւ հանրապետականների միջեւ, որոնք պայմանավորվել են շարունակել համագործակցությունը:

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ «համագործակցությունը խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ եւս չի բացառվում եւ պայմանավորվածության դեպքում նրանք եւս պաշտոններ կարող են ստանալ»:

Արմեն Ռուստամյանը, մասնավորապես, չբացառեց, որ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանին կարող է առաջարկվել խորհրդարանի փոխխոսնակի պաշտոն:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG