Մատչելիության հղումներ

Հինգշաբթի ուշ երեկոյան «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի արտահերթ նիստում որոշում է կայացվել դուրս գալ իշխող կոալիցիայի կազմից:

Կոալիցիոն հուշագիրը ենթադրում է, որ դուրս եկող կառույցը հետ է կանչելու կառավարության իր բոլոր անդամներին, այսինքն` բոլոր նախարարները նույնպես հրաժարական են տալու:

«Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ Արթուր Բաղդասարյանը հրաժարական է տալու Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնից:

Այսօր ժամը 14-ին տեղի կունենա Ազգային ժողովի եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի մամլո ասուլիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG