Մատչելիության հղումներ

Արտաշես Գեղամյան. «Օրինաց երկիր»-֊ը ստեղծվել էր Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ»


«Ազգային միաբանություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, մեկնաբանելով «Օրինաց երկիր» խմբակցության որոշումը՝ դուրս գալ իշխող կոալիցիայից, ասաց. - «Հերթական անգամ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ցուցադրեցին Հայաստանի հանրությանը, որ իրենք են ծնում իշխանություն, իրենք են իշխանության մեջ ծնում ընդդիմություն, եւ եթե հանկարծ այդ ընդդիմությունը սահմանված չափից կես քայլ անգամ առաջ է անում, պատժվում եւ դատապարտվում է»:

Արտաշես Գեղամյանը կարծիք հայտնեց, որ «Օրինաց երկիր»֊-ը ստեղծվել է Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ:

«Եթե Արթուր Բաղդասարյանն ընտրի քավության ճանապարհը, «Ազգային միաբանություն»-֊ը մեծ պատրաստակամությամբ կողջունի դա»,֊ - հավաստիացրեց ընդդիմադիր գործիչը:

«Ոչ մի բան քաղաքական դաշտում չի փոխվի. պարզապես խեղդվեց փոքր ընդդիմադիր դրսեւորում»,֊ - եզրափակեց Արտաշես Գեղամյանը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG