Հինգշաբթի ուշ երեկոյան «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի արտահերթ նիստում որոշում է կայացվել դուրս գալ իշխող կոալիցիայի կազմից:
Կոալիցիոն հուշագիրը ենթադրում է, որ դուրս եկող կառույցը հետ է կանչելու կառավարության իր բոլոր անդամներին, այսինքն` բոլոր նախարարները նույնպես հրաժարական են տալու:
«Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ Արթուր Բաղդասարյանը հրաժարական է տալու Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնից:
Մայիսի 12-ին ժամը 14-ին տեղի կունենա Ազգային ժողովի եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի մամլո ասուլիսը: