Մատչելիության հղումներ

Ժամանակավորապես հետ կանչված Թուրքիայի դեսպանները վերադարձել են Ֆրանսիա եւ Կանադա


Թուրքիայի դեսպանները Ֆրանսիայում եւ Կանադայում, ովքեր ժամանակավորապես հետ էին կանչվել Անկարա՝ Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված խորհրդակցությունների համար, վերադարձել են Փարիզ եւ Օտտավա:

«Դեսպանները վերադարձել են վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ այլ պաշտոնյաների հետ խորհրդակցելուց հետո»,֊ - «Ֆրանսպրես»֊-ին ասել է թուրք մի անանուն դիվանագետ:

Ֆրանսիայի խորհրդարանը մայիսի 18֊-ին քննարկելու է մի օրինագիծ, որով պատիժ է սահմանվում Հայոց ցեղասպանությունը հերքելու համար:

«Վստահ եմ, որ Ֆրանսիայի խորհրդարանը չի հաստատի այդ օրինագիծը, որը վիրուսի նման խաթարում է երկու երկրների կարեւոր հարաբերությունները: Համոզված եմ, որ ողջամտությունը կգերակայի»,֊ - երեկ ասել է Թուրքիայի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG