Մատչելիության հղումներ

«Դիսպետչերը հրահանգել է դադարեցնել վայրէջքը եւ բարձրություն հավաքել»


Մայիսի 3-ին ավիավթարից առաջ Սոչիի օդանավակայանի դիսպետչերը հրահանգել է A320 ինքնաթիռի օդաչուին «դադարեցնել վայրէջքը եւ բարձրություն հավաքել աջ պտույտով՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով»: «Ինքնաթիռը սկսել է իրականացնել հրահանգված գործողությունները, սակայն հետո սկսել իջնել եւ բախվել ջրին», - այսօր հայտարարել է Միջպետական ավիացիոն կոմիտեի ավիացիոն պատահարների հետաքննությունների դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Մորոզովը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Մորոզովը նշել է, որ «ներկայումս վերծանվում են օբյեկտիվ վերահսկման ցամաքային միջոցների տվյալները»՝ պարզելու, թե ինչ բարձրության վրա էր թռչում A320 ինքնաթիռը:

Իսկ ռուսաստանյան «Նովիե Իզվեստիա» թերթն այսօր հաղորդում է, թե առայժմ պաշտոնապես չհաստատված տեղեկություններով, ռուսաստանյան կողմը թաքցնում է Սոչիի օդանավակայանի դիսպետչերին:

«Ռուսաստանցի դիսպետչերի գտնվելու վայրը իրոք, անհայտ է: Նրան թաքցնում են», - թերթին ասել է հետաքննության մանրամասներին քաջատեղյակ թռիչքային անվտանգության հարցերով մի փորձագետ. - «Նման քայլ արվում է հատուկ՝ հետաքննությանը խանգարելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG