Մատչելիության հղումներ

Նախկին կոմունիստն ընտրվեց Իտալիայի նախագահ


Այսօր Իտալիայի խորհրդարանը երկրի նախագահ ընտրեց նախկին կոմունիստ Ջորջո Նապոլիտանոյին:

Նապոլիտանոյի թեկնածությունը պաշտպանում էր Ռոմանո Պրոդիի ձախակենտրոն կոալիցիան: 80-֊ամյա Նապոլիտանոն հանձնարարելու է Պրոդիին կառավարություն կազմավորել:

Նախագահը Իտալիայում սահմանափակ լիազորություններ ունի:

Նեապոլում ծնված Նապոլիտանոն երիտասարդ տարիներին խաղում էր տեղի թատրոններում: Երկրորդ աշխարհամարտի տարիներին նա կռվել է ֆաշիստների դեմ, իսկ պատերազմի ավարտից հետո անդամագրվել կոմունիստական կուսակցությանը, որից էլ ընտրվել է խորհրդարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG