Մատչելիության հղումներ

Զրուցելով կրպակների վաճառողների հետ, պարզեցինք, որ երիտասարդ աղջիկները հիմնականում գնում են ռուսական ամսագրեր, իսկ հայկականներից «Էլ», «Հարս հանդես», «Մենք՝ մեր մասին», «Երկուսով»: Իսկ տղաները հետաքրքրվում են սպորտային կամ տեխնիկական նորություններով: Օրինակ, լավ են վաճառվում «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթը եւ տարբեր տեսակի ավտոամսագրեր:

Ամենամեծ պահանջարկն ունեն այն ամսագրերը, որոնք պարունակում են հայտնի աստղերի լուսանկարներ եւ նյութեր նրանց մասին:

Վահեն թերթեր չկարդալու մեկ այլ պատճառ էլ համարում է ինտերնետի առկայությունը` նույն հոդվածը կարելի է կարդալ թերթի ինտերնետային էջում: Բայց երիտասարդների փոքր մասն է ինտերնետ մտնում թերթ կարդալու համար. չէ՞ որ ինտերնետում երիտասարդի համար շատ ավելի հետաքրքիր բաներ կան՝ կարելի է «չաթ անել» ծանոթ-անծանոթ մարդկանց հետ, կամ էլ նոր ծանոթություններ հաստատել տարբեր ծածկանուններով:

«Երիտասարդության մի զանգվածն էլ սիրում է «մշակութային», այսինքն ժամանցային թերթեր կարդալ: Օրինակ, այդ «TV մոլ»-ը, որը, իմ կարծիքով, ազգին ոչինչ չտվող եւ ազգային նշույլ անգամ չպարունակող թերթ է», - ասում է Վահեն:

Ի դեպ, «TV մոլ» եւ «TV ալիք» շաբաթաթերթերը ամենաշատ վաճառվողների ցուցակում առաջին հորիզոնականում են: Վաճառող Սիրան Մակարյանի կարծիքով, այսօրվա երիտասարդների ճաշակը շատ ցածր է` չի բարձրանում սերիալների մակարդակից: Դրա համար էլ այս թերթերը շատ են վաճառվում. - «Հիմիկվա ջահելները ուղղակի կրթություն չունեն: Եթե ունենան, գոնե թերթն ու ամսագիրը իրարից կտարբերեն: Քսվեն, ներկվեն ու ման գան` էդ են հիմիկվա ջահելները»:

Եվ վերջապես, թերթ չկարդալու երրորդ պատճառը, Վահեի կածիքով, կախված է մամուլի որակից: Նյութերը պետք է այնպես մատուցվեն, որ ընթերցողը կլանվի ու մեծ ուշադրությամբ կարդա դրանք: Իսկ որ ամենակարեւորն է` նյութերը պետք է հասանալի եւ ընկալելի լինեն բոլորի համար: Երբեմն խորը վերլուծական հոդվածը երիտասարդ ընթերցողի համար շատ բարդ է լինում, եւ բնականաբար, նա չի էլ կարդա մինչեւ վերջ:


Քրիստինե Աղալարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG