Մատչելիության հղումներ

Թուրք պատգամավորները Փարիզում հորդորելու են իրենց ֆրանսիացի գործընկերներին չընդունել ցեղասպանության վերաբերյալ օրենքը


Թուրքիայի խորհրդարանի 4 անդամներ երեքշաբթի օրը մեկնել են Փարիզ, որտեղ հորդորելու են իրենց ֆրանսիացի գործընկերներին չընդունել Հայոց ցեղասպանությունը հերքելու համար պատիժ սահմանելու մասին օրենքը:

Ինչպես հաղորդել է «Հյուրիեթ» թերթը, այդ մասին հայտնել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բուլենթ Արինջը, որն այս օրերին գտնվում է Շվեյցարիայում: Նա տեղեկացրել է, որ Ֆրանսիայի խորհրդարանը մտադիր է օրինագիծը քննարկել մայիսի 18-ին:

Եթե օրենքն ընդունվի, Հայոց ցեղասպանությունը հերքողները կարող են պատժվել 5 տարվա ազատազրկմամբ եւ 57 հազար դոլար տուգանքով:

Արինջը անցած ամիս այս հարցով ուղերձ է հղել Ֆրանսիայի խորհրդարանի խոսնակ Ժան-Լուի Դեբրեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG