Թուրքիայի խորհրդարանի 4 անդամներ այսօր մեկնում են Փարիզ, որտեղ հորդորելու են իրենց ֆրանսիացի գործընկերներին չընդունել Հայոց ցեղասպանությունը հերքելու համար պատիժ սահմանելու մասին օրենքը:
Ինչպես երեկ հաղորդել է «Հյուրիեթ» թերթը, այդ մասին հայտնել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բուլենթ Արինջը, որն այս օրերին գտնվում է Շվեյցարիայում: Նա տեղեկացրել է, որ Ֆրանսիայի խորհրդարանը մտադիր է օրինագիծը քննարկել մայիսի 18֊-ին:
Եթե օրենքն ընդունվի, Հայոց ցեղասպանությունը հերքողները կարող են պատժվել 5 տարվա ազատազրկմամբ եւ 57 հազար դոլար տուգանքով:
Արինջը անցած ամիս այս հարցով ուղերձ է հղել Ֆրանսիայի խորհրդարանի խոսնակ Ժան֊-Լուի Դեբրեին: