Մատչելիության հղումներ

Լեյտենանտ Ռիանոս Մկրտչյանը պատերազմից վիրավոր է վերադարձել: Հիմա դասախոսում է պետական համալսարանում եւ ուսանողներին պատմում, որ ինքն էլ ժամանակին ուսանող է եղել ու ինքնակամ գնացել է հայրենիքը պաշտպանելու:

Չկան ընկերներից շատերը: Վետերանի պնդմամբ, կենդանի մնացածներից շատերն էլ այլեւս չեն կարողանում հասնել Հաղթանակի զբոսայգի: «Արցունքով տոն՝ սա է մայիսի 9-ի առանձնահատկությունը», - ասում է նա:

Ռիանոս Մկրտչյանը ծաղիկներ է դնում հուշաքարին ու հիշում պատերազմից չվերադարձած եղբորը:

«Այնտեղ կանգնած՝ ամեն անգամ մտածում ես, որ վերջին անգամ ես գալիս», - ասում է պատերազմի վետերանը:

Տիկին Գյուլնարան չի հիշում իր ստացած մեդալների թիվը, հպարտությամբ վերհիշում է հաղթական քոչարին, որը Բեռլինում են պարել: Իբրեւ բուժքույր Թամանյան դիվիզիայի կազմում նա Գերմանիա էր հասել:

Արդեն 61 տարի է, ինչ վետերանները իրենց հաղթանակով են ապրում:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG