Մատչելիության հղումներ

Մասխադովի ընտանիքը քաղաքական ապաստան է խնդրում Ֆինլանդիայում


Անցյալ տարվա մարտին ռուսական ուժերի կողմից սպանված Չեչնիայի նախկին նախագահ Ասլան Մասխադովի ընտանիքը, որն այժմ բնակվում է Բաքվում, քաղաքական ապաստան է խնդրել Ֆինլանդիայի իշխանություններից:

«Ասոշիեյթեդ Փրես»-ի փոխանցմամբ, Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենի աշխատակազմից հաստատել են Մասխադովների ընտանիքից նամակի ստացումը, սակայն հրաժարվել են որեւէ մեկնաբանությունից:

Ըստ գործակալության, մայիսի 2-ին գրված նամակում Մասխադովի ընտանիքի անդամները նշել են, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակն իրենց շնորհել է փախստականի կարգավիճակ, սակայն իրենք «ապահով չեն զգում իրենց», եւ որ ռուսաստանցի պաշտոնյաները Գրոզնիում մերժել են երկարացնել անձնագրերի ժամկետները:

«Մենք վստահ ենք, որ մեր կյանքն այստեղ վտանգված է: Ադրբեջանը Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն է, մենք սպառնալի հեռախոսազանգեր ենք ստացել», - ասված է Ֆինլանդիայի նախագահին հասցեագրված նամակում:

Առայժմ հայտնի չէ, թե Ֆինլանդիան երբ կարձագանքի Մասխադովների ընտանիքի խնդրանքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG