Մատչելիության հղումներ

logo-print

Քոնդոլիզա Ռայս. «Իրանի նախագահի նամակը միջուկային թնջուկը չի լուծում»


ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի՝ Ջորջ Բուշին հասցեագրված նամակը չի կարող լուծել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրը: «Սա այն նամակը չէ, որտեղ կարելի է գտնել եզրեր՝ միջուկային թնջուկը հանգուցալուծելու համար», - ասաց պետքարտուղարը:

Նամակում, ըստ Ռայսի, Իրանի նախագահը կենտրոնացել է պատմության, փիլիսոփայության եւ կրոնի, այլ ոչ թե օրախնդիր հարցերի վրա: Պետքարտուղարը չի բացահայտել որեւէ մանրամասն, միայն հստակեցրել է, թե «այս նամակը չի կարող փոխել Իրանի նկատմամբ Վաշինգտոնի կեցվածքը»:

Նամակը ստացվել է այն պահին, երբ Քոնդոլիզա Ռայսը ՄԱԿ-ում փորձելու է ապահովել Իրանի դեմ պատժամիջոցներ սկսելու համաձայնություն, եւ ԱՄՆ-ի պետքարտուղարը Իրանի նախագահի նամակը համարում է այդ գործընթացը խափանելու փորձ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն դեմ են անդամ պետություններից Չինաստանը եւ Ռուսաստանը:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG