Մատչելիության հղումներ

logo-print

«Մշակութային երկխոսություն» «Հայելի» ակումբում


Ռեժիսոր Ռոբերտ Սահակյանցն այս երեւույթը համարում է օրինաչափ եւ կարծում է, որ հեղինակությունների պակաս է զգացվում ամբողջ աշխարհում:

«Մենք ունեցել ենք նշանակովի հեղինակություններ: Խորհրդային տարիներին հեղինակությունների մեծ մասը նշանակված էր իշխանությունների կողմից, նրանք ուղղակի կոչումներ ունեին եւ ոչ թե իրականում մեծ մարդիկ էին: Հորիզոնն այսօր մաքրվում է: Եվ եթե մենք ձերբազատվենք այն հիմար կարծրատիպերից, ըստ որոնց հեղինակություն է համարվում հայրենասիրությունից խոսող յուրաքանչյուր մարդ, մենք առաջընթաց կունենանք», - ասում է Ռոբերտ Սահակյանցը:

Մուլտիպլիկատորին զայրացնում են այն մարդիկ, ովքեր հայրենասիրական գաղափարներն օգտագործում են իրենց ստեղծագործական տկարությունը քողարկելու համար. - «Այսօր մեր կողքին բազմաթիվ են այն սրիկաները, ովքեր ուղղակի արտաբերում են «հայրենիք», «հայ ժողովուրդ», «եղեռն» եւ հայրենասիրությանն առնչվող այլ բառեր ու դառնում հեղինակություն»:

«Իսկական հայրենասերը պետք է գործի եւ ոչ թե խոսի հայրենասիրության մասին»,- ավելացնում է Հենրիկ Իգիթյանը:

Բանախոսների համոզմամբ, անընդհատ սգալն ու աշխարհին խեղճ ու դժբախտ ներկայանալը միայն հետընթացի է բերում: «Մեզ այսօր պետք է մի մարդ, ով իր որովայնի մասին մտածելու փոխարեն մտածի ազգի մասին»,- ասում է Հենրիկ Իգիթյանն ու ցավով նշում, որ ո’չ ընդդիմության, ո’չ էլ իշխանության շարքերում այդպիսի մարդ չի տեսնում:

«Ես հավաստիացնում եմ՝ եթե հայոց պատմությունն ուսումնասիրվի ու մատուցվի այնպես, ինչպես եղել է իրականում՝ հերոսական դրվագներով, սխալներով, ստերով հանդերձ, յուրաքանչյուրս կլինի իսկական հայրենասեր», -֊ եզրափակում է Ռոբերտ Սահակյանցը:

Հենրիկ Իգիթյանն էլ ավելացնում է, որ այսօր արվեստագետն ազատ է ստեղծագործական պրոցեսի առումով, սակայն անհրաժեշտ է նաեւ պետական պատվեր՝ սիմֆոնիայի, օպերայի, բալետի, արվեստի այլ խոշոր ստեղծագործությունների ծննդյան համար:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG