Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլոր հնարավոր ուղիներն արդեն քննարկվել են»


«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլոր հնարավոր ուղիներն արդեն քննարկվել են», - անցած շաբաթավերջին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Ներկայումս Մինսկի խմբի համանախագահները ինտենսիվորեն խորհրդակցում են միմյանց հետ եւ քննարկում հակամարտության կարգավորման զանազան տարբերակներ: Հնարավոր է, որ որոշ նորույթներ լինեն», - ըստ «Ռեգնում»-ի, ասել է Ալիեւը:

Միեւնույն ժամանակ նա շեշտել է. - «Չեմ կարծում, թե որեւէ նոր առաջարկ կարող է լինել խնդիրը լուծելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG