Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլի. «Վրաստանը մեծ ճնշումների է ենթարկվում»


«Վրաստանը շատ մեծ տնտեսական ճնշումների է ենթարկվում որոշ ուժերի կողմից, բայց չի զիջի իր սկզբունքները», - հայտարարել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երեկ Թբիլիսիում Խորվաթիայի նախագահ Ստիպե Մեսիչի հետ հանդիպելուց հետո:

«Նրանք մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի մենք հրաժարվենք մեր եվրոպական ուղուց: Նրանք օգտագործում են բոլոր հնարավոր լծակները, առաջին հերթին՝ տնտեսական: Նրանք նույնիսկ սպառնացել են բարձրացնել էներգակիրների գները՝ եթե մենք դուրս գանք ԱՊՀ֊-ից»,֊ - ասել է Սահակաշվիլին:

«Հակառան այս ամենի, մենք ձգտում ենք լավ հարաբերություններ հաստատել բոլոր հարեւանների հետ, եւ դրա վառ օրինակը Թուրքիայի հետ մեր հարաբերություններն են»,֊ - նշել է նախագահը:

Նա հաղորդել է, որ Վրաստանը իր գործընկերների հետ խորհրդակցություններ կանցկացնի ԱՊՀ֊-ի ապագայի շուրջ: Անցած շաբաթավերջին այդ նպատակով Վրաստան էին ժամանել Ուկրաինայի ներկայացուցիչները: Ուկրաինացի պաշտոնյաները վերջին օրերին նույնպես հայտարարություններ էին արել, թե ԱՊՀ-֊ն ոչ արդյունավետ կառույց է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG