Մատչելիության հղումներ

logo-print

«Օրինաց երկիր»-ի երկու պատգամավորներ դուրս եկան խմբակցությունից


Գործարար պատգամավորներ Արշակ Մխիթարյանը եւ Մելիք Մանուկյանը դուրս են եկել «Օրինաց երկիր» խմբակցությունից եւ «Օրինաց երկիր» կուսակցությունից: Այդ մասին այսօր հայտնել է «Օրինաց երկիր» կուսակցության լրատվական ծառայությունը:

Մելիք Մանուկյանը Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության, ինչպես նաեւ Առեւտրաարդյունաբերական պալատի խորհուրդների անդամ է: Արշակ Մխիթարյանը մինչեւ «Օրինաց երկիր»-ի ցուցակով խորհրդարան ընտրվելը եղել է Կոտայքի մարզի Նոր Գեղիի «Աղավնի» ընկերության տնօրեն:

Որոշ մեկնաբաններ ենթադրում են, որ գործարարների հեռացումը կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր»-ից պայմանավորված է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանի միջեւ վերջերս ծագած տարաձայնություններով՝ նախագահի վարչակազմը փորձում է զրկել Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Օրինաց երկիր»-֊ը ֆինանսական հիմքից:

Անցած ամիս կուսակցությունը իր շարքերից հեռացրեց SAS ընկերության ղեկավար Արտակ Սարգսյանին, որն, այդուհանդերձ, մնում է «Օրինաց երկիր» խմբակցության անդամ:

Երկու գործարար պատգամավորների հեռանալուց հետո «Օրինաց երկիր» խմբակցությունն այժմ ունի 17 անդամ 131֊տեղանոց խորհրդարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG