Մատչելիության հղումներ

logo-print
Բելգիայում բռնկված հրդեհի արդյունքում այրվել է A320 մակնիշի հայաստանյան երկու ինքնաթիռ:

«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ, հրդեհը բռնկվել է կեսգիշերին Բրյուսելի օդանավակայանի կայանատեղիներից մեկում: Այն հաջողվել է մարել երկու ժամ անց: Արդյունքում 4 ինքնաթիռներից մեկը լիովին հրկիզվել է, 3֊-ը վնասվել:

Հայաստանյան աղբյուրների համաձայն, հրդեհի ժամանակ վնասված ինքնաթիռներից երկուսը հայկական օդանավեր էին, որոնք տեխնիկական զննում էին անցնում Բելգիայում: Ինքնաթիռներից մեկը պատկանում է «Արմավիա», իսկ երկրորդը՝ «Հայկական միջազգային ավիաուղիներ» ընկերությանը:

Ըստ նույն աղբյուրների՝ վնասի չափն այժմ ճշտվում է:

Մայիսի 3-֊ին A320 մակնիշի հայկական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սեւ ծովում: Ինքնաթիռի բոլոր ուղեւորները եւ անձնակազմը զոհվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG