Մատչելիության հղումներ

Գրանցվել է կործանված հայկական ինքնաթիռի «սեւ արկղերից» մեկի ազդանշանը


Այսօր գրանցվել է Սեւ ծովում կործանված հայկական ինքնաթիռի «սեւ արկղերից» մեկի ազդանշանը: Այդ մասին Սոչիում լրագրողներին հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը:

Նրա վկայությամբ, ինքնաթիռի բեկորները գտնվում են ծովի մակերեւույթից 680 մետր խորության տակ:

«Ռուսաստանը չունի 500 մետրից ավելի խորության տակ հայտնված օբյեկտները բարձրացնելու փորձ»,֊ - ասել է Լեւիտինը:

Մինչդեռ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների փոխնախարար Եվգենի Սերեբրեննիկովը այսօր իսկ ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ին հայտնել է, որ «Ռուսաստանը համապատասխան հնարավորություններ ունի «սեւ արկղերը» ծովի հատակում թե' հայտնաբերելու, թե' բարձրացնելու համար»:

Ինչպես հայտնել է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը, այսօր կեսգիշերին հատուկ չվերթով Սոչիից Երեւան կտեղափոխվեն զոհվածներից 24-ի աճյունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG