Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչները ծանոթանում են «Վրացաերոնավիգացիա» ընկերության տրամադրած նյութերին


Վրաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Հայաստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչները այսօր ժամանել են Թբիլիսի եւ ծանոթանում են «Վրացաերոնավիգացիա» ընկերության տրամադրած նյութերին:

«Առայժմ ոչինչ պարզ չէ»,֊ - «Ռեգնում» գործակալության հաղորդմամբ, ասել է Հայաստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչ Գրիգոր Էլիզբարյանը՝ պատասխանելով հայկական ինքնաթիռի վթարի պատճառների վերաբերյալ լրագրողների հարցերին:

«Վրացաերոնավիգացիա» ընկերության ղեկավար Գեորգի Կարբելաշվիլին, ով «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել էր, որ իր ընկերությունը վերահսկել է վթարի ենթարկված ինքնաթիռի թռիչքի 90 տոկոսը եւ պատրաստ է տրամադրել օդաչուների հետ խոսակցության ձայնագրութունը, այսօր ասել է, որ «հայկական կողմը նյութերի որոշակի ցուցակ է ներկայացրել, բայց մենք պատրաստ ենք շատ ավելի մեծ ծավալի նյութեր տրամադրել, որոնք շատ կարեւոր են կատարվածի պատճառները բացահայտելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG