Մատչելիության հղումներ

Գյուլը ցավակցական հեռագիր է ուղարկել Օսկանյանին


«Նյու Անատոլիան» թուրքական պարբերականը հաղորդում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը ցավակցական հեռագիր է հղել իր հայաստանցի պաշտոնակից Վարդան 0սկանյանին: Անկարան «խորը ցավակցություն է հայտնել հարեւան Հայաստանին օդանավի աղետի կապակցությամբ»:

«Նյու 3որք Թայմս»-ի փոխանցմամբ, աղետի պատճառի մասին պաշտոնական հաղորդագրություն դեռ չկա, սակայն հայտնի է, որ այն տեղի է ունեցել, երբ օդանավը երկրորդ պտույտն է արել Ադլերի օդակայանում վայրէջք կատարելու համար:

"Ապմը Էյրբասի վրա" վերնագրով հոդվածում Լոնդոնում լույս տեսնող «Թայմս»-ը գրում է, որ 1988 թվականից ի վեր արտադրվել է ավելի քան 2700 A320 մակնիշի օդանավ: Այն համարվում է շատ վստահելի մեքենա, սակայն պատահած մի քանի վթարները ստիպում են հարց տալ՝ արդյո՞ք չափազանց բարդ չէ A320-ի գերարդիական էլեկտրոնային կառավարման համակարգը:

«Սեւ օր Սեւ ծովում» վերտառությամբ հոդվածում ռուսաստանյան «Տրուդ»-ը վկայակոչել է «Դոմոդեդովսկիե ավիալինիի» ընկերության փոխտնօրեն, փորձառու օդաչու Անատոլի Էկզարխոյին, ով ասել է, թե իր անձնական փորձից ելնելով, ենթադրում է, որ չափազանց բարդ էլեկտրոնիկան խափանվել է եւ ինքնաթիռին սխալ հրահանգ է արձակվել, ինչի արդյունքում A320-ը «քթով կտրուկ ներքեւ է սլացել, եւ, քանի որ բարձրությունը մեծ չէր, անձնակազմը պարզապես չի հասցրել վերեւ ուղղել մեքենան»:

Բաքվում լույս տեսնող «Զերկալո»-ն գրում է, որ հայտնաբերված դիակներն առանց փրկարար բաճկոնների են, ինչը վկայում է, որ ողբերգությունը հանկարծակի է տեղի ունեցել:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG