Մատչելիության հղումներ

ՏՀԿ-ի արտգործանախարարների խորհրդի նիստում հաստատվել է «Բաքվի հռչակագիրը»


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լրագրողներին հայտնել է, որ Բաքվում այսօր մեկնարկած Տնտեսական համագործակցության կազմակեպության (ՏՀԿ) արտգործնախարարների խորհրդի 16-րդ նիստում հաստատվել է «Բաքվի հռչակագիր»-ը, որը վաղը պետք է ներկայացվի Տնտեսական համագործակցության կազմակեպության գագաթնաժողովում:

«Փաստաթուղթը նախատեսում է ՏՀԿ-ին անդամակցող 10 պետությունների բազմակողմանի առեւտրատնտեսական համագործակցություն, այդ թվում՝ քաղաքական տեսակետից», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հայտարարել է Մամեդյարովը:

Ադրբեջանի արտգործնախարարը շեշտել է, որ նիստի մասնակիցները հռչակագրում ներառել են չկարգավորված հակամարտությունների լուծում նախատեսող հատուկ կետ. - «Չկարգավորված հակամարտությունները վտանգում եւ խոչընդոտում են տարածաշրջանի պետությունների նորմալ փոխհարաբերությունները: Մենք հանդես ենք գալիս դրանց շուտափույթ կարգավորման օգտին՝ միջազգային օրենքի շրջանակներում եւ առաջին հերթին՝ տարածքային ամբողջականության սկզբունքի պահմանմամբ»:

ՏՀԿ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բաքու են ժամանելու Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Տնտեսական համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 1985 թվականին, եւ Թուրքիայի, Իրանի եւ Պակիստանի նախաձեռնությամբ 1977 թվականին ստեղծված Տարածաշրջանային համագործակցության եւ զարգացման կազմակերպության իրավահաջորդ է: 1992 թվականին ՏՀԿ-ին միացան Ադրբեջանը, Աֆղանստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG