Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի գլխավոր դատախազությանը հանձնարարել է անել ամեն բան՝ հնարավորինս շուտ պարզելու Սեւ ծովում հայկական օդանավի վթարի պատճառները:

«Հուսով եմ, որ կարճ ժամկետում, չնայած սեւ արկղերից տեղեկատվության ստացման հետ կապված բարդություններին, որոնք (սեւ արկղերը) հուսով եմ կհայտնաբերվեն, հետաքննությունը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի պարզի վթարի պատճառները», - Ռուսաստանի գլխավոր դատախազ Վլադիմիր Ուստինովի հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահ Պուտինը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նաեւ հաղորդում է, որ Ուստինովը երկրի նախագահին տեղեկություններ է հաղորդել դատախազության կողմից իրականացվող քննչական գործողությունների վերաբերյալ:

«Մեծ աշխատանք է տարվում սեւ արկղերի հայտնաբերման ուղղությամբ, առանց որոնց շատ դժվար կլինի որոշել վթարի իրական պատճառները», - ասել է Ուստինովը:

Ռուսաստանի գլխավոր դատախազը ասել է նաեւ, որ հետաքննությունն իրականացնում է գլխավոր դատախազությունը՝ հատկապես բարդ գործերի հետաքննության վարչության պետի գլխավորությամբ: Քննչական խումբը անմիջական կապի մեջ է Հայաստանի դատախազության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG