Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի նախագահը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:

Նրա վկայությամբ, հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը:

Բերնար Ֆասիեն նախագահ Քոչայանին իր ցավակցությունն է հայտնել երեքշաբթի օրը Երեւան-Սոչի չվերթի ավիավթարի կապակցությամբ:

Ֆրանսիացի համանախագահի՝ տարածաշրջան այցելելու մասին որոշումը կայացվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Մոսկվայում մայիսի 2-3-ը տեղի ունեցած խորհրդակցությունից հետո:

Բերնար Ֆասիեն այսօր Երեւանից մեկնելու է Բաքու, որտեղ, հավանաբար, մայիսի 5-ին եւ 6-ին տեղի կունենան բանակցություններ Ադրբեջանի ղեկավարության հետ:

Անցած ամիս Երեւանում Բերնար Ֆասիեն հայտարարել էր. - «Ապրիլի եւ մայիսի մեր նախապատրաստական աշխատանքի նպատակը երկու երկրների նախագահների նոր հանդիպման հնարավորություն ստեղծելն է: Այն կարող է կայանալ հունիսին, իսկ եթե ոչ՝ հուլիսին»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG