Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի պաշտոնյան ժամանում է Երեւան


Վաղը Երեւան է ժամանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարության քաղաքական հարցերի գլխավոր տնօրեն Ժան-Լուի Լորանը, որը մասնակցելու է Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության 5֊ամյակին նվիրված միջոցառումներին:

Ինչպես այսօր հաղորդել է Հայաստանում Եվրախորհրդի գրասենյակը, Ժան-֊Լուի Լորանը մայիսի 5-֊ին կմասնակցի «Հայաստանը եւ Եվրոպայի խորհուրդը. անդամակցության հինգ տարի» համաժողովին եւ դասախոսություն կկարդա Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցում:

Եվրոպացի պաշտոնյան կհանդիպի Հայաստանի խորհրդարանի խոսնակի, արտգործնախարարի եւ մարդու իրավունքների պաշտպանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG