Մատչելիության հղումներ

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, երկուշաբթի օրը Անկարայի վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատարան է վերադարձրել Ստամբուլի «Ակոս» երկլեզու թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինկի գործը:

Անցյալ տարվա հոկտեմբերին Ստամբուլի դատարանը 2004 թվականին հրատարակած հոդվածի համար՝ թուրքական ինքնությունը վիրավորելու մեղադրանքով Դինկին վեց ամսվա պայմանական ազատազրկման էր դատապարտել:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Անկարայի վերաքննիչ դատարանը հետ է վերադարձրել Դինկի հայցը՝ ընթացակարգային սխալների պատճառով:

Հրանտ Դինկի դատապաշտպան Ֆեթիե Չեթինը «Ֆրանսպրես»-ի հետ զրույցում հրաժարվել է հաստատել «Անադոլու» գործակալության տարածած լուրը՝ նշելով, թե «վերաքննիչ դատարանից որեւէ բառ չի ստացել»:

Այս գործի առիթով Հրանտ Դինկը ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում հայտարարել էր, թե մեղավոր ճանաչվելու դեպքում «հավաքելու է ընտանիքն ու հեռանալու է երկրից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG