Մատչելիության հղումներ

Համանախագահները խորհրդակցում են Մոսկվայում


«Այսօր Մոսկվայում սկսվել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցությունները», - «Թրենդ»-ին հայտնել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:

Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համանախագահները, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը քննարկում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը եւ հետագա քայլերը: Միջնորդները նաեւ քննարկելու են տարածաշրջան կատարելիք իրենց այցին վերաբերող հարցեր:

«Թրենդ»-ի փոխանցմամբ, ավելի վաղ համանախագահները հայտարարում էին, որ Մոսկվայի խորհրդակցություններից անմիջապես հետո այցելելու են Հայաստան եւ Ադրբեջան: Սակայն, ինչպես գործակալությանը հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով բյուրոյի նախագահ Թերի Դեւիդսոնը, խորհրդակցություններից հետո համանախագահների այց տարածաշրջան չի նախատեսվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG