Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանում բացվել է նոր ռազմակայան


Այսօր՝ Վրաստանի զինված ուժերի 15-ամյակի օրը, Աբխազիայի տարածքից ոչ հեռու գտնվող Սենակիում բացվել է նոր ռազմակայան, որը համապատասխանում է ՆԱՏ0-ի չափանիշներին: Բացման հանդիսավոր արարողությանը, ըստ «Կովկասպրես»-ի, ներկա են եղել կառավարության անդամներ, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:

Պաշտպանության նախարար Իրակլի 0կրուաշվիլու խոսքերով, ռազմակայանում տեղակայվելու է Վրաստանի զինված ուժերի երկրորդ բրիգադը, որի զինծառայողների մեծ մասը տվյալ պահին խաղաղապահ առաքելությամբ գտնվում է Իրաքում:

Իսկ ադրբեջանակն «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, վաղը Թբիլիսիում բացվելու է Վրաստանի պաշտպանության hարցերին նվիրված կոնֆերանս, որի օրակարգում զինված ուժերի բարեփոխման եւ տարածաշրջանի անվտանգության ապահովման խնդրում Վրաստանի մասնակցության թեմաներ են:

Եռօրյա միջոցառմանը ներկա կլինեն ՆԱՏ0-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջոն Քսոլսթոնը, ՆԱՏ0-ի խորհրդարանական վեհաժողովի եւ միջազգային այլ կառույցների պաշտվիրակներ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG